Ֆրանսիայի կառավարության բժշկական խորհրդականը խոսում է երկրի երրորդ անգամ փակելու անհրաժեշտության մասին
Ֆրանսիայի կառավարության բժշկական խորհրդականը խոսում է երկրի երրորդ անգամ փակելու անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի կառավարության բժշկական խորհրդականը «կովիդ 19»-ի պատճառով խոսում է երկիրը երրորդ անգամ փակելու անհրաժեշտության մասին: Գիտական ​​խորհրդի ղեկավար, պրոֆեսոր Ժան-Ֆրանսուա Դելֆրեսին, որը խորհուրդներ է տալիս առաջնորդներին «կովիդ 19»-ի վերաբերյալ, ասում է, որ երկրում ստեղծվել է «արտակարգ իրավիճակ է» և անցած շաբաթը կրիտիկական էր:

«Բի Բի Սիի» հաղորդմամբ, բժշկական խորհրդատուն կոչ է արել կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի նոր տարբերակների տարածման դեմ: Պրոֆեսոր Դելֆրեսին նշել է, որ տվյալները ցույց են տվել, որ նոր, ավելի փոխանցվող տարբերակը, որ առաջին անգամ հայտնաբերել են Մեծ բրիտանիայում, այժմ տարածվում է Ֆրանսիայում և դրա կանխումը բարդ կլինի:

«Եթե մենք չխստացնենք կանոնակարգերը, մենք մարտի կեսին ծայրաստիճան ծանր իրավիճակում կհայտնվենք», – ասել է պրոֆեսոր Դելֆրեսը:

Ֆրանսիայի կառավարությունը հունվարի 27-ին կքննարկի նոր կանոնակարգերի անհրաժեշտության հարցը:

Թողնել մեկնաբանություն