Ֆրանսիայի իշխանությունը Օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցի առնչությամբ տարածել է հայտարարություն
Ֆրանսիայի իշխանությունը Օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցի առնչությամբ տարածել է հայտարարություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի 10-րդ տարելիցի առնչությամբ տարածել է հայտարարություն և կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը, կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագրով ստանձնած պարտականությունները:

Հայտարարությունում նշված է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև զինված կոնֆլիկտից տասը տարի անց, Ֆրանսիան կրկին հաստատում է իր հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքայյին ամբողջականության նկատմամբ, միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կոչ անում Ռուսաստանին, լիովին կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի և սեպտեմբերի 8-ի պայմանագրով ստանձնած պարտականությունները:

Հայտարարությունում ընդգծված է, որ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անջատողական շրջանների ինքնահռչակ իշխանության միակողմանի ճանաչումը Վրաստանի ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում է: