Ֆրանսիայի արտաքին գերատեսչություն. Ֆրանսիան պատրաստ է աշխատել Սալոմե Զուրաբիշվիլու հետ, որպեսզի առավել հզորացնենք հիանալի և պատմական հարաբերությունները
Ֆրանսիայի արտաքին գերատեսչություն. Ֆրանսիան պատրաստ է աշխատել Սալոմե Զուրաբիշվիլու հետ, որպեսզի առավել հզորացնենք հիանալի և պատմական հարաբերությունները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի նոր նախագահին շնորհավորում է ընտրություններում հաղթելու կապակցությամբ և աջակցություն հայտնում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը հայտնում է Սալոմե Զուրաբիշվիլու հետ համագործակցության պատրաստակամություն:

«Նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ ամիս անց, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլուն ընտրել են Վրաստանի Հանրապետության նախագահ: Ֆրանսիան անկեղծորեն շնորհավորում է նրան հաղթանակի առթիվ և մաղթում հաջողությունը՝ պարտականությունները կատարելու գործում: Ֆրանսիան պատրաստ է աշխատել տիկին Զուրաբիշվիլու հետ, որպեսզի առավել հզորացնի մեր երկու երկրների միջև հիանալի և պատմական հարաբերությունները»,- ասվում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության պաշտոնական հայտարարությունում:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից աջակցություն ստացած թեկնածոու Սալոմե Զուրաբիշվիլին:

 

Թողնել մեկնաբանություն