Ֆրանսիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, երկրում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում տեղավորված կովիդվարակվածների քանակը կտրուկ աճել է
Ֆրանսիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, երկրում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում տեղավորված կովիդվարակվածների քանակը կտրուկ աճել է

Ֆրանսիայի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում տեղավորված կովիդվարակվածների թիվը կտրուկ աճել է: Տեղեկատվությունը տարածում է «Գարդիանը»:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, ներկայումս վերակենդանացման բաժանմունքներում կա 4 353 կովիդվարակված պացիենտ, որն ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականին:

Անցած օր ու գիշերվա ընթացքում երկրում արձանագրվել է վարակման 35 327 նոր դեպք, և «կովիդ 19»-ից մահացել է 185 մարդ:

Համավարակի տարածումից ի վեր, Ֆրանսիայում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան չորս միլիոն դեպք, որտեղից մահացել է 92 167 մարդ:

Երկրում վարակի դեմ արդեն պատվաստվել է վեց միլիոն մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության իննը տոկոսը: