Ֆրանսիայի Ալպերում հայտնաբերել են ռուս լրտեսների բազա
Ֆրանսիայի Ալպերում հայտնաբերել են ռուս լրտեսների բազա

Ֆրանսիական «Լե  մոնդ» հրատարակությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Ալպերում հայտնաբերել են ռուս լրտեսների բազա: Ինչպես գրում է հրատարակությունը, 15 ռուս լրտես հենց Ֆրանսիայի ալպերից էր իրականացնում գործողություններ ողջ Եվրոպայում: «Լե մոնդ»-ի պնդմամբ, լրտեսները Ռուսաստանի ռազմական հետախուզման էլիտար ստորաբաժանումների աշխատակիցներ են:

Հոդվածում ասվում է, որ նշված բազայում աշխատող անձինք պատասխանատու են պատվերով սպանությունների, սաբոտաժի գործողությունների համար, «մեռյալ փոստարկղային համակարգի» աշխատանքի համար, որոնց միջոցով գաղտնի գործակալները հաղորդակցվում էին միմյանց հետ:

Ինչպես տեղեկացնում են, ռուս լրտեսները սոլսբերիներից մեկում կապված են Սերգեյ Սկրիպալի և նրա ստեր թունավորման գործի հետ:

Ինչպես գրում է ֆրանսիական հրատարակությունը, նշված անձինք աշխատում էին Բուլղարիայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում և այլ քաղաքներում:

Թողնել մեկնաբանություն