Ֆրանսիան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները անվանում է անընդունելի
Ֆրանսիան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները անվանում է անընդունելի

Ֆրանսիան քննադատում է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները և դրանք անվանում անընդունելի:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությամբ, ԱՄՆ-ի որոշումների պատճառով չպետք է տուժեն եվրոպական ընկերությունները:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությամբ, ընկերություններին տրվում է 6 ամիս, որպեսզի խզեն պայմանագրերը Իրանի հետ, հակառակ դեպքում նրանց սպառնելու են պատժամիջոցները:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, ԱՄՆ-ի որոշումը արդեն ազդել է նավթի գնի վրա և ավելացրել է մերձավոր արևելքում քաղաքական անորոշությունը:

2015 թվականին Իրանի միջուկային համաձայնությունը կնքելուց հետո, Իրանի հետ բազմաթիվ ֆրանսիական ընկերություններ կնքել են միլիարդավոր դոլարների պայմանագրեր: Դրանց թվում են՝ Airbus-ը, ToTal խոշոր նավթի ընկերությունը, ինչպես նաև ավտոմոբիլներ արտադրող Renault և Peugeot ընկերությունները: