Ֆրանսիան աջակցում է ահաբեկիչներին. Էրդողան
Ֆրանսիան աջակցում է ահաբեկիչներին. Էրդողան

Թուրքիայի նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու և խրախուսելու մեջ: Թուրքիայի առաջին դեմքը որպես օրինակ բերել է՝ Էլիսեյան պալատում Ֆրանսիայի կառավարության կողմից Սիրիայի ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչների հյուրընկալությունը:

Էրդողանի հայտարարությամբ, մինչ այդ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունեցել քրդերի «ժողովրդի պաշտպանության միություն» միավորման անդամների հետ:

Ֆրանսիան քննադատել է Թուրքիային Աֆրինում սկսված ռազմական գործողությունների համար: