Ֆրանսիական օդային պաշտպանության տեխնիկան արդեն Վրաստանում է
Ֆրանսիական օդային պաշտպանության տեխնիկան արդեն Վրաստանում է

Այսօրվանից Վրաստանի օդային տարածքը կլինի առավել պաշտպանված և արդյունավետ վերահսկվող:

Ֆրանսիական ընկերությունների հետ կնքված պայմանագրով հաշվի առնված ռադիոլոկացիոն կայանները և հակաօդային հրթիռային կայաններն արդեն Վրաստանում են,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Նրանց տեղեկությամբ, վրացական հանրությունը դրանք կարող է տեսնել այսօր՝ Ալեքսեևկայի խառը ավիացիոն բազայում, որտեղ նշվելու է Ռազմական ավիացիայի օրը: