Ֆրանսիական նավի Բաթումի մուտք գործելով մեր հարաբերություններն առավել կամրապնդվեն. Սալոմե Զուրաբիշվիլի
Ֆրանսիական նավի Բաթումի մուտք գործելով մեր հարաբերություններն առավել կամրապնդվեն. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաթումիում այցելել է Ֆրանսիայի ազգային ռազմական-պարեկային նավ, «Կոմանդին բիրո», որը Բաթումի է ժամանել պաշտպանության ոլորտում վրաց-ֆրանսիական համագործակցության շրջանակներում:

Վրաստանի նախագահն ուսումնասիրել է նավը և տոնական ընդունելությանը խոսքով դիմել հյուրերին:

«Ֆրանսիայի նավի մուտքը Բաթումի շատ կարևոր է և խոսում է այն մասին, թե ինչ նշանակություն ունի Սև ծովը մեր գործընկեր երկրների համար: Բաթումի են մուտք գործում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավերը:

Վրաստանը և Ֆրանսիան ունեն սերտ համագործակցություն: Դրա վառ ապացույցներից մեկը այս տարվա սկզբին իմ այցն էր Ֆրանսիա: Ֆրանսիական նավի մուտք գործելով մեր հարաբերություններն առավել կամրապնդվեն»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, Ֆրանսիան մշտապես աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: