Ֆրանսիա մեկնելու ցանկացողներին Վրաստանի օդանավակայաններում կստուգի նաև ֆրանսիական կողմը
Ֆրանսիա մեկնելու ցանկացողներին Վրաստանի օդանավակայաններում կստուգի նաև ֆրանսիական կողմը

Էմիգրացիայի ծառայության ներկայացուցիչները, ինչպես Ֆրանսիայից կլինեն ներկայացված Վրաստանում, անյպես էլ Վրաստանի էմիգրացիայի ծառայության ներկայացուցիչները կլինեն Փարիզում, Ֆրանսիայում, այդ թվում, Լիոնում և այլ քաղաքներում, որտեղ կան ուղիղ չվերթներ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգիո Գախարիան՝ Ֆրանսիայի ՆԳ նախարար Կրիստոֆ Կաստաների հետ հանդիպումից հետո:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, անայցագրային ռեժիմը վերջին տասնամյակներում Վրաստանի ամենամեծ ձեռքբերումն է:

«Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել ֆրանսիացի գործընկերներին, որոնք քաջ գիտակցում են, թե մեր երկրի ժողովրդավարության զարգացման համար ինչ է նշանակում այս ձեռքբերումը»,- նշել է Գախարիան:

Նրա խոսքով, ոչ մի դեպքում, ձեռքբերումը հարցականի տակ չէ, սակայն պահանջում է որոշակի կոնկրետ քայլեր:

«Հենց նման քայլեր ենք իրականացրել: Օրինակ, Քութաիսիից Փարիզի ուղղությամբ չվերթին, որը իրականացնում է «Վիզեարը»: Մասնավորապես, էմիգրացիայի ծառայության ներկայացուցիչները, ինչպես Ֆրանսիայից կլինեն ներկայացված Վրաստանում, անյպես էլ Վրաստանի էմիգրացիայի ծառայության ներկայացուցիչները կլինեն Փարիզում, Ֆրանսիայում, այդ թվում, Լիոնում և այլ քաղաքներում, որտեղ կան ուղիղ չվերթներ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Օրինաչափ չէ, որ Վրաստանը համար մեկն է Ֆրանսիայում ապաստան փնտրողների թվում,- այս մասին հայտարարել է Վրաստանում այցով գտնվող Ֆրանսիայի ՆԳ նախարար Կրիստոֆ Կաստաները: Ինչպես նշել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը, այս տեսանկյունից հայտնվել է համատեղ համագործակցության ցանկություն: