«Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումների պատճառով արգելվել է երթևեկությունը Ազատության հրապարակից մինչև փոստի նախկին շենքը
«Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումների պատճառով արգելվել է երթևեկությունը Ազատության հրապարակից մինչև փոստի նախկին շենքը

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության տեղեկությամբ, մինչև սեպտեմբերի մեկը ներառյալ, «Fast and Furious 9» («Ֆորսաժ 9») ֆիլմի դրվագներից մեկի նկարահանումների պատճառով, Ռուսթավելու պողոտայում երթևեկությունը կլինի արգելված:

Երթևեկությունն արգելվել է Ազատության հրապարակից մինչև փոստի նախկին շենքը:

ՆԳՆ-ում հայտարարում են, որ Հավլաբարից եկող ավտոտրանսպորտի հոսքը Բարաթաշվիլու կամրջով կտեղաշարժվի ինչպես Ազատության հրապարակի, այնպես էլ՝ Օրբելիանիի հրապարակից մինչև Թաբուկաշվիլու փողոցի ուղղությամբ:

Երթևեկությունն արգելվում է նաև Ռուսթավելու պողոտայի հարակից փողոցներում:

Զեմո Վերայով երթևեկող ավտոտրանսպորտն օգտվում է Գրիբոյեդովի և Բառնովի փողոցներով, որոնց միջոցով հասնում են Ռուսթավելու պողոտա:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները երթևեկության անվտանգության և խոչընդոտներից խուսափելու նպատակով կարգավորելու են ավտոտրանսպորտային միջոցների հոսքը, անհրաժեշտության դեպքում պարեկ-տեսուչները վարորդներին տեղեկություն կփոխանցեն այլընտրանքային երթուղիների մասին:

Դեպի Ռուսթավելու պողոտա երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի նաև Ալ.Ճավճավաձեի, Լաղիձեի, Բեսկիկիի, Ուկրաինայի, Ալ.Ճիճինաձեի, Ապրիլի 9-ի, Մեսխիայի, Վասո Աբաշիձեի, Ճանտուրիայի, Ջորջաձեի և Փուրցելաձեի փողոցներից:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, նշված հատվածում հետիոտնը տեղաշարժվել կարող է 21:00-ից մինչև 07:00-ն:

Հոլիվուդյան հայտնի ֆիլմի դրվագների նկարահանումներից ելնելով, օգոստոսի 27-ի ժամը 00:00-ից մինչև սեպտեմբերի 4-ի ժամը 00:00-ն Ռուսթավելու պողոտան կփակվի Հանրապետության հրապարակից մինչև «Ազատության հրապարակ» մետրոկայան: