«Forbs»-ը Բաթումին ընդգրկել է 2020 թվականի լավագույն եվրոպական ներդրումային քաղաքների ցանկում
«Forbs»-ը Բաթումին ընդգրկել է 2020 թվականի լավագույն եվրոպական ներդրումային քաղաքների ցանկում

«Forbs»-ը Բաթումին ընդգրկել է 2020 թվականի լավագույն եվրոպական ներդրումային քաղաքների ցանկում: Ինչպես գրում է հրատարակությունը, Բաթումին մեծությամբ երրորդ քաղաքը և հանրահայտ հանգստավայր է Վրաստանում, Սև ծովի ափին:

«Այս պահի դրությամբ, նոր շենքերի վրա բարձրության սահմանափակումներ չկան, ուստի շինարարները և գնորդներն իրենց հնարավորությունները հասցնում են առավելագույնի»,- գրում է հրատարակությունը Բաթումիի մասին:

Բացի այդ, հոդվածում նշված է, որ 2018-2019 թվականներին քաղաքում կառուցվել է 22 752 բնակարան:

Հատկանշական է, որ հրատարակությունը ներդրումների իրականացման համար եվրոպայի լավագույն քաղաքների թվում է ընդգրկել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքը, Իտալիայի Նեապոլ քաղաքը, Ֆրանսիայի Մեժև քաղաքը, Հունգարիայի Սեկեշֆեհերվար քաղաքը և Պորտուգալիայի Պորտո քաղաքը: