Ֆլորիդայի բնակչությանը զգուշացնում են «Դորիան» փոթորիկի մոտենալու մասին
Ֆլորիդայի բնակչությանը զգուշացնում են «Դորիան» փոթորիկի մոտենալու մասին

Ֆլորիդա նահանգի ղեկավարությունը բնակչությանը կոչ է անում, հավաքեն սննդամթերք, դեղամիջոցներ և պատրաստ լինեն էլեկտրաէներգիայի մատակարարման խափանմանը:

Պատճառը «Դորիան» փոթորիկն է, որը մոտենում է Ֆլորիդային:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, «Դորիանը» Ֆլորիդա կհասնի երկուշաբթի:

Ֆլորիդայում արդեն հայտարարվել է արտակարգ դրություն: Մոբիլիզացված են զինծառայողները: