Ֆիզիկա առարկայից քննությունում առավելագույն միավոր է ստացել մեկ, իսկ քիմիայում՝ երկու դիմորդ
Ֆիզիկա առարկայից քննությունում առավելագույն միավոր է ստացել մեկ, իսկ քիմիայում՝ երկու դիմորդ

Քննությունների ազգային կենտրոնի տեղեկությամբ, ֆիզիկայում քննությունում առավելագույն, 75 միավոր է ստացել մեկ դիմորդ, իսկ քիմիայում՝ երկու: Դրա հետ մեկտեղ, ֆիզիկա և քիմիա առարկաներից միավորների նվազագույն շեմը 19 էր, սակայն դիմորդների մոտ 25 տոկոսը չի կարողացել հանձնել ֆիզիկայի քննությունը, իսկ քիմիայի քննությունում՝ 20 տոկոսը:

Ինչպես հայտարարել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Իվա Մինդաձեն Առաջին ալիքին, այս տարվա արդյունքները շատ չեն տարբերվում նախորդ տարիների արդյունքներից: