Ֆիտչը Վրաստանի ինքնիշխան վարկային վարկանիշը թողել էուժի մեջ
Ֆիտչը Վրաստանի ինքնիշխան վարկային վարկանիշը թողել էուժի մեջ

«Ֆիտչ» (Fitch) վարկանիշային ընկերությունը Վրաստանի ինքնիշխան վարկային վարկանիշը թողել է «BB» մակարդակում, իսկ հեռանկարը կայուն ցուցանիշի վրա:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվությամբ, ընկերության կողմից վարկանիշի անփոփոխ թողելը տարածաշրջանում գոյություն ունեցող իրավիճակի և գլոբալ առևտրական լարվածության ֆոնին իրենից ներկայացնում է դրական գործոն, որը մեկ անգամ ևս ուժեղացնում է Վրաստանի հանդեպ միջազգային ինստիտուտների և ներդրողների վստահությունը և դրական է արտացոլվում երկրի բիզնես միջավայրի վրա:

Բացի այդ միջազգային ընկերությունը անվանել է այն մարտահրավերները, որոնց առջ. կանգնած է մեր երկիրը:

Վարկանիշային ընկերության կողմից նշվում է, որ կարևոր գործոն է հանդիսանում հակամարտ տարածաշրջանների հետ կապված քաղաքական ռիսկը և անորոշությունը կապված 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ:

Դրա հետ մեկտեղ, Ֆիտչը նշում է, որ Վրաստանի տնտեսական քաղաքականությունը աջակցություն է ստանում արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: