Ֆինլանդիայի նորընտիր վարչապետ Սանա Մարինը աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն է
Ֆինլանդիայի նորընտիր վարչապետ Սանա Մարինը աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն է

Ֆինլանդիայի նոր վարչապետը 34-ամյա Սանա Մարին է, նա աշխարհում ամենաերիտասարդ վարչապետն է:

Սանա Մարին տրանսպորտի նախարարն էր: Վարչապետի պաշտոնում Անտի Ռինեյի պաշտոնաթողությունից հետո ներկայացրել է սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը: Անտի Ռինեն հրաժարական է տվել այն բանից հետո, ինչ կոալիցիոն կառավարությունը նրան վստահություն չի հայտնել:

Վարչապետից բացի, Ֆինլանդիայի կոալիցիոն կառավարությունում կա չորս կին առաջնորդ, դրանք են ՝ «Ձախ դաշինքի» առաջնորդ՝ Լի Անդերսոնը  32 տարեկան, «Կանաչ լիգայի» առաջնորդ 34 ամյա  Մարիա Օհիսալոն, «Կենտրոնամետ կուսակցության» 32-ամյա ղեկավար, Կատրի Կուլմունիա և «Շվեդիայի ժողովրդական կուսակցության» լիդեր 55-ամյա Աննա Մայա Հենրիկսոնը: