Financial Times-ը հրապարակում է Վրաստանի նորընտիր նախագահի հոդվածը
Financial Times-ը հրապարակում է Վրաստանի նորընտիր նախագահի հոդվածը

Արժեքները պաշտպանելու համար Վրաստանին անհրաժեշտ է արևմուտքի աջակցությունը,- այս վերնագրով հոդված է հրապարակում Financial Times-ը: Հրապարակման հեղինակը Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է:

«Դրան անհրաժեշտ եղավ մեկ դար, սակայն վերջապես տեսնում եմ, որ իմ տատիկ-պապիկի երազանքն իրականացավ – նոյեմբերի 28-ին ինձ ընտրեցին Վրաստանի առաջին կին նախագահ: Իմ հայրենիքի համար, որը նախորդ դարի մեծ մասն անցկացրել է Խորհրդային միության դժվարություններում, սա կարևոր առաջընաց է»,- գրում է Զուրաբիշվիլին:

Հոդվածում Վրաստանի նորընտիր նախագահը գրում է, որ իր նախնիները ստիպված են եղել Վրաստանը լքել Կարմիր բանակի օկուպացիայի պատճառով:

Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությամբ, Ֆրանսիայում դիվանագետ աշխատելու ժամանակ նա մշտապես պաշտպանել Վրաստանի շահերը:

«Ընտրություններում իմ հաղթանակը Եվրոպայի և արևմուտքի հաղթանակն է: Վրաստանը Կովկասում ժողովրդավարության հենարանը և Եվրոպայի և ԱՄՆ-ի հավատարիմ ռազմական դաշնակիցն է: Սակայն, Ռուսաստանի կողմից կրկին օկուպացված է Վրաստանի տարածքը մեկ հինգերորդը»,- գրում է Վրաստանի նորընտիր նախագահը:

Նրա հայտարարությամբ, երդմնակալությունից հետո կփորձի միավորել երկիրը և կուսակցական քաղաքականությունից բարձր լինի այնպես, ինչպես դա պահանջում է Վրաստանի նոր Սահմանադրությունը:

«Ես խոստանում եմ, որ կլինեմ Վրաստանի ժողովրդավարական զարգացման, անհատական ազատության և օրենքի գերագույնության երաշխավորը: Վրաստանի նախկին նախագահը դարձել էր առավել ավտորիտար կառավարիչ: Ես կօգտագործեմ նախագահի իշխանությոունը, որպեսզի Վրաստանը մնա ժողովրդավարության ճանապարհին»,- հայտարարում է Զուրաբիշվիլին: