Ֆիլիպիններում փոթորկից զոհվածների թիվը հասել է 200-ի
Ֆիլիպիններում փոթորկից զոհվածների թիվը հասել է 200-ի

Ֆիլիպինների հարավում արեւադարձային փոթորիկի հետեւանքով առաջացած սողանքներից եւ ջրհեղեղներից զոհվածների թիվը հասել է 200-ի: Այս մասին հաղորդում է «Սինխուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունը:

Ավելի վաղ հաղորդվել է 111 զոհի եւ 150 անհետ կորածների մասին:

Երկրի տարածքում բացվել է տարհանման 608 կետ, որոնք կարող են 44 հազար մարդու տեղավորել: