Ֆիլիպիններում կոկոսի գինուց թունավորվելու հետևանքով մահացել է 11 մարդ
Ֆիլիպիններում կոկոսի գինուց թունավորվելու հետևանքով մահացել է 11 մարդ

Ֆիլիպիններում կոկոսի գինուց մահացել է 11 և լուրջ թունավորվել 300 մարդ: Լրատվությունն այս մասին տարածում է «Reuters»-ը ՝ հղում անելով առողջապահության նախարարությանը:

Թունավորվածների մեծ մասը Մալինայից հարավ գտնվող երկու նահանգներից են: Այս ըմպելիքը հատկապես տարածված է նախատոնական ժամանակահատվածում:

Առողջապահության նախարարության տվյալներով, երկու թունավորվածի վիճակը բարելավվել է: Առողջապահության նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել: