ՖԻՖԱ-ի նոր վարկանիշը - Ֆրանսիան առաջին տեղում է, Գերմանիան 15-րդ, Վրաստանը 96-րդ
ՖԻՖԱ-ի նոր վարկանիշը - Ֆրանսիան առաջին տեղում է, Գերմանիան 15-րդ, Վրաստանը 96-րդ

Ֆուտբոլի միջազգային դաշնությունը (ՖԻՖԱ) աշխարհի առաջնությունից հետո հրապարակել է ազգային հավաքականների նորացված վարկանիշները:

Վրաստանի հավաքականը չի փոխել իր դիրքը – 1242 միավորով այն կրկին 96-րդ տեղում է:

Ամենից շատ անկում է արել Եգիպտոսի հավաքականը – 45-րդ հորիզոնականից այն տեղափոխվել է 65-րդը: 2014 թվականի աշխարհի չեմպիոնը առաջին տեղից տեղափոխվել է 15-րդ տեղ: Վարկանիշային աղյուսակի լիդերը գործող աշխարհի չեմպիոն Ֆրանսիան է:

ՖԻՖԱ-ի նոր TOP10-ը հետևյալն է. 

1(7). Ֆրանսիա – 1 726

2(3). Բելգիա– 1 723
3(2). Բրազիլիա– 1 657
4(20). Խորվաթիա– 1 643
5(14). ՈՒրուգվայ– 1 627
6(12). Անգլիա– 1 615
7(4). Պորտուգալիա- 1 599
8(6). Շվեյցարիա– 1 597
9(10). Իսպանիա– 1 580
9(13). Դանիա– 1 580