ՖԻՖԱ-ն հաստատեց. ԱԱ-2018-ում տեսակրկնություններ կլինեն
ՖԻՖԱ-ն հաստատեց. ԱԱ-2018-ում տեսակրկնություններ կլինեն

ՖԻՖԱ-ն որոշել է Աշխարհի 2018թ. առաջնության խաղերի ժամանակ տեսակրկնություններ կիրառել:

Այդ մասին հայտնել է ՖԻՖԱ-ի կոմերցիոն բաժնի տնօրեն Ֆիլիպ Լե Ֆլոկը Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի նիստից հետո:

«Հստակ է, որ տեսակրկնությունները կկիրառվեն: Հրաշալի է ֆուտբոլում ունենալ տեխնոլոգիաներ, որոնք մեծացնում են արդարությունը»,- Լե Ֆլոկի խոսքն է մեջբերում «Associated Press»-ը:

Հիշեցնենք, որ Ֆուտբոլային ասոցիացիների միջազգային խորհուրդը 2016 թվականի մարտին հավանություն էր տվել տեսակրկնությունների փորձարկմանը Կոնֆեդերացիաների գավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում:

Այս մրցարջանում տեսակրկնություններն օգտագործվում են Գերմանիայի և Իտալիայի առաջնություններում: Ֆրանսիայում կօգտագործվեն գալիք մրցաշրջանից: