«Ֆեյսբուքը» վերսկսել է աշխատանքը գրեթե յոթ ժամյա անջատումից հետո
«Ֆեյսբուքը» վերսկսել է աշխատանքը գրեթե յոթ ժամյա անջատումից հետո

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը վերսկսել է աշխատանքը գրեթե յոթ ժամ դադարից հետո:

Ինչպես նշում է «Վաշինգթոն Փոստը», շատ օգտվողներ դեռ խնդիրներ են ունենում ցանցից օգտվելիս:

Լրատվամիջոցը նշում է, որ սա «Ֆեյսբուքի» ամենաերկար ու ամենամեծ խափանումն էր:

Միևնույն ժամանակ, «Ֆեյսբուքի» գլոբալ անջատման պատճառով, սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական կարողությունը կրճատվել է ավելի քան վեց միլիարդ դոլարով:

Լայնածավալ խափանման պատճառով «Ֆեյսբուքի», «Վոթսափի» և «Ինստագրամի» ծառայություններն անհասանելի էին ամբողջ աշխարհում: