«Ֆեյսբուքը» ջնջել է խումբ, որը սոցիալական ցանցում տարածում էր «քաղաքացիական պատերազմ սկսելու մասին կոչեր»
«Ֆեյսբուքը» ջնջել է խումբ, որը սոցիալական ցանցում տարածում էր «քաղաքացիական պատերազմ սկսելու մասին կոչեր»

«Ֆեյսբուքը» ջնջել է խումբ, որը սոցիալական ցանցում տարածում էր «քաղաքացիական պատերազմ սկսելու մասին կոչեր»:

Ինչպես գրում է «Բի Բի Սին», այս խմբի անդամները պնդում էին, որ դեմոկրատական ​​կուսակցությունը փորձում է գողանալ ընտրությունների արդյունքները:

Խմբի անդամները տարածում էին բռնություն պարունակող հայտարարություններ, որտեղ խոսվում էր «քաղաքացիական պատերազմի» ու «հեղափոխության» մասին:

Ըստ «ֆեյսբուքի» ղեկավարների, խմբում, որը ստեղծվել է նոյեմբերի 4-ին, անդամագրվել է 330 000 մարդ: Այս խմբի անդամները քաղաքացիներին կոչ էին անում փողոց դուրս գալ Ջո Բայդենի նախագահ հռչակվելու դեպքում: Որոշ դեպքերում խմբի անդամներին խորհուրդ էր տրվում զինվել և սպանել քաղաքական հակառակորդներին: