Ֆերնանդո Ալոնսոն «Դակարի» ժամանակ ենթարկվել է վթարի
Ֆերնանդո Ալոնսոն «Դակարի» ժամանակ ենթարկվել է վթարի

Ֆորմուլա 1-ի աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն, ռալի-ռեյդ «Դակարի» 10-րդ փուլում ենթարկվել է վթարի:

Իսպանացին իր «Տոյոտայով» փորձել է մեծ արագությամբ անցնել ավազի վրայով, ինչի արդյունքում նրա մեքենան շրջվել է: Ալոնսոն վնասել է մեքենայի անիվները և դիմացի ապակին: Վերանորոգումից հետո Ալոնսոն և նրա շտուրման Մարկո Կոման շարունակել են ճանապարհը:

Ալոնսոն ընդհանուր առմամբ 10-րդ տեղում է: Նա առաջատար Կառլոս Սաինից ետ է մնում երեք ժամով: