Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ, Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների դինամիկան գնահատվել է դրական. Վախտանգ Մախարոբլիշվիլի
Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ, Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների դինամիկան գնահատվել է դրական. Վախտանգ Մախարոբլիշվիլի

Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ, Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների դինամիկան գնահատվել է դրական,-այս հայտարարությունը արել է, Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Վախտանգ Մախարոբլիշվիլին:

Նրա խոսքերով, Մոգերինիի հետ հանդիպմանը քննարկել են Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող իրավիճակը և զրուցել են Արչիլ Տատունաշվիլիի մահվան շուրջ:

«Հանդիպմանը բնականաբար, զրույցը վերաբերել է բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակին և կոնկրետ Արչիլ Տատունաշվիլիի մահվանը: Տիկին Մոգերինին ցավակցել է Տատունաշվիլիի ընտանիքին և իր վրդովմունքն է արտահայտել այս հարցի շուրջ, ինչպես նաև նշել է, որ պատրաստ է ներգրավվել գործընթացին: Նշեմ, որ Եվրամիության առաքելությունը ակտիվ ներգրավված է Վրաստանին հուզող բոլոր խնդիրների լուծման գործում:

Ինչ վերաբերում է այլ հարցերին, ապա քննարկել ենք նաև այցեգրերի ազատականացման հարցը: Եվրամիությունը ողջունում է Վրաստանի իշխանությունների ջանքերը և հայտնել է պատրաստակամություն, համատեղ ջանքերով պայքարել այն մարտահրավերների դեմ, որոնք գոյություն ունեն այդ ուղղությամբ»,-հայտարարել է Վախտանգ Մախարոբլիշվիլին: