Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվան նվիրված ցույցին և հակացույցին ձերբակալված անձանց ազատ են արձակել ստորագրությամբ
Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվան նվիրված ցույցին և հակացույցին ձերբակալված անձանց ազատ են արձակել ստորագրությամբ

Այսօր, Թբիլիսիում, Վակեի այգու հարակից տարածքում, ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվան նվիրված ցույցին և մոտակայքում զուգահեռաբար անցկացվող հակացույցին, ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքով ձերբակալել է 5 անձի, ևս 5-ին տվել նախազգուշացում,- այս մասին տեղեկություն է տարածում ներքին գործերի նախարարությունը:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, ոստիկանությունը ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա նվիրված ցուցարարին, 1958 թվականին ծնված Գ.Ն-ին ձերբակալել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով, իսկ 1969 թվականին ծնված Թ.Փ.-ին՝ 174-րդ 16 պրիմ հոդվածով:

Գերատեսչության տեղեկությամբ, այս պահի դրությամբ բոլոր ձերբակալվածներին ստորագրության հիման վրա ազատ են արձակել: Նրանց նկատմամբ շարունակվում է վարչական գործի վարույթը: