Facebook-ում անցկացված աճուրդում վաճառել են 16-ամյա աղջկա
Facebook-ում անցկացված աճուրդում վաճառել են 16-ամյա աղջկա

Facebook-ում անցկացվել է աճուրդ, որի ժամանակ վաճառել են 16-ամյա աղջկա:

Անչափահասին Հարավային Սուդանում «վաճառել են հարսնացուի կարգավիճակով»: Աղջկա դիմաց նրա հայրն ստացել է 500 կով, 3 ավտոմեքենա և 10 000 դոլլար:

Իրավապաշտպան կազմակերպությունները տեղի ունեցածի առնչությամբ հայտնել են վրդովմունք:

Ապօրինի ինտերնետ-աճուրդի մասին սոցիալական ցանցի վարչությանը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աղջկան արդեն «գնել էին»:

Facebook-ի վարչությունում հայտարարում են, որ մարդու թրաֆիկինգի ցանկացած ձևը սոցիալական ցանցում արգելված է և պատժվում է օրենքով:

Ոչ կառավարական կազմակերպությունների տեղեկությամբ, աճուրդում անչափահաս աղջկան գնելու ցանկություն է հայտնել հինգ տղամարդ, որոնք Հարավային Սուդանի կառավարությունում զբաղեցնում են տարբեր պաշտոններ:

Իրավապաշտպանները կոչ են անում Հարավային Սուդանի իշխանությանը, հետաքննել տեղի ունեցածը և պատժել մեղավորներին:

Հարավային Սուդանում արգելված է մինչև 18 տարեկան աղջիկների ամուսնությունը, սակայն վիճակագրական տվյալներով, աղջիկների 52%-ն ամուսնանում է ավելի վաղ տարիքում: