Facebook-ը և Instagram-ը ջնջել է Ռուսաստանից կառավարվող համակարգված քարոզարշավին ներգրավված էջերը, որոնց մի մասը գործում էր նաև Վրաստանում
Facebook-ը և Instagram-ը ջնջել է Ռուսաստանից կառավարվող համակարգված քարոզարշավին ներգրավված էջերը, որոնց մի մասը գործում էր նաև Վրաստանում

Facebook-ի և Instagram-ի վարչությունը սոցիալական ցանցերից ջնջել է Ռուսաստանի հետի կապված ավելի քան 500 էջ: Նշված էջերի մի մասը գործում էր նաև Վրաստանում:

Ինչպես նշված է սոցիալական ցանցերի կողմից տարածված մամլո հաղորդագրությունում, այս էջերի մեծ մասը պատկանում է ռուսական «Սպուտնիկ» տեղեկատվական գործակալության աշխատակիցներին: Նրանց տեղեկությամբ, էջերը առանձնանում էին սոցիալական ցանցում անհամապատասխան վարքով և ներգրավված էին Ռուսաստանի կողմից համակարգվող քարոզարշավին:

Ընկերության հաղորդմամբ՝ այդ էջերը ստեղծվել են Ռուսաստանում և թիրախավորել են Բալթյան երկրների, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լսարանը:

«Չնայած այդ էջերի տվյալների խեղաթյուրմանը, մենք բացահայտեցինք, որ դրանք կապ են ունեցել մոսկովյան Sputnik գործակալության հետ, իսկ որոշ թեմաներ կրել են հակաՆԱՏՕ-ական, բողոքական և կոռուպցիոն տրամադրություններ»,- ասվում է սոցցանցի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ էջերի հետևորդները մոտ 180 000-ից 790 000 են եղել: