Ֆեյք լրատվամիջոցները վերահսկողությունից դուրս են եկել. Թրամփ
Ֆեյք լրատվամիջոցները վերահսկողությունից դուրս են եկել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան «ֆեյք» լրատվամիջոցները վերահսկողությունից դուրս են եկել: Այս մասին նա նշել է  «Թվիթերում»:

«Շատ սակավաթիվ են դիտավորյալ կեղծ և զրպարտող պատմությունների շուրջ քննարկումները, որոնք այս շաբաթ տարածել են ֆեյք լրատվամիջոցները: Դրանք վերահսկողությունից դուրս են եկել՝ նրանց համար ոչ մի նշանակություն չունի կոռեկտ տեղեկատվությունը: Նրանք նախ  մեծ ստի մասին են գրում, այնուհետև՝ հենց իրենց մերկացնում են ստիպված են դա հերքել»,- նշել է նա:

Նախօրեին Թրամփը վիճել էր The Washington Times-ի լրագրողի հետ և թերթից պահանջել նրան հեռացնել: