Էյֆելյան աշտարակը փակվելու է բողոքի ցույցի պատճառով
Էյֆելյան աշտարակը փակվելու է բողոքի ցույցի պատճառով

Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսված ակցիայի պատճառով, Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես փակվելու է: Այս մասին նշված է Փարիզի տեսարժան վայրերի պաշտոնական էջում: Զգուշացման մեջ գրված  է, որ Էյֆելյան աշտարակը նոյեմբերի 24-ին փակվեու է Մարսի դաշտում նախատեսված ակցիայի պատճառով:

Ֆրանսիայում վերջին մի քանի օրվա ընթացքում բողոքում են վառելիքի գնի և հարկերի բարձրացման դեմ: Փարիզում նախատեսված ակցիային նախատեսում է մասնակցել մոտ 30 հազար մարդ:

Մամուլի տեղեկությամբ, լայնամասշտաբ ակցիաների մասնակիցները երկրի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրում են, որ նա մոռացել է շարքային քաղաքացիներին: