Էթովպիայում ավիաաղետի հետևանքով զոհվել է 157 մարդ
Էթովպիայում ավիաաղետի հետևանքով զոհվել է 157 մարդ

Էթովպիայի ավիագծերի ինքնաթիռի աղետի արդյունքում, զոհվել են բոլոր 149 ուղևորները և անձնակազմի ութ անդամ: Լրատվությունն այս մասին տարածել է ավիաընկերությունը:

Ինչպես հայտնի է ինքնաթիռում գտնվում էր 33 ազգության ուղևոր:

Բոինգ 737-ը կատարում էր Ադիս ԱբեբաՆայրոբի չվերթը: Ինքնաթիռը ռադարներից անհետացել է Էթովպիայի մայրաքաղաքից 6 կմ. հեռավորության վրա: Ավիաաղետի պատճառները դեռևս անհայտ են:

Այս պահին ընթանում են փրկարարական գործողություններ: