Էստոնիայի նախագահը Վրաստան այցն սկսել է Արչիլ Տատունաշվիլու գերեզմանին ծաղիկներ դնելով
Էստոնիայի նախագահը Վրաստան այցն սկսել է Արչիլ Տատունաշվիլու գերեզմանին ծաղիկներ դնելով

Աշխատանքային այցով Վրաստանում է գտնվում Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը:

Կերստի Կալյուլայդը այցն սկսել է Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում ծաղկեպսակ դնելով և հարգել Արչիլ Տատունաշվիլու հիշատակը:

Էստոնիայի նախագահը Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում էր Վրաստանի նախագահի վարչության ներկայացուցիչների հետ:

Կերստի Կալյուլայդը Վրաստան է ժամանել այսօր: Էստոնիայի նախագահը մասնակցելու է Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված Թբիլիսիի միջազգային կոնֆերանսին: