Էստոնիայի նախագահը՝ Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին - Պարտադիր կգա պահը և աստղերը կդասավորվեն այնպես, ինչպես հարկն է
Էստոնիայի նախագահը՝ Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին - Պարտադիր կգա պահը և աստղերը կդասավորվեն այնպես, ինչպես հարկն է

Այսօր այս հարցի շուրջ համաձայնություն չկա, սակայն սա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկություն չունեն համագործակցել ռազմական ոլորտում,- այս մասին հայտարարել է Էստոնիայի նախագահը՝ ՆԱՏՕ-ում Վրաստանի ինտեգրման մասին Առաջին ալիքի հետ բացառիկ հարցազրույցում:

Կերստի Կալյուլայդի խոսքով, ՆԱՏՕ-ում բոլորը գնահատում են այն ներդրումը, որը Վրաստանն ունի ՆԱՏՕ-ի կողմից իրականացված գործողություններում:

Նրա հայտարարությամբ, անհրաժեշտ է ռազմավարական համբերություն, բարեփոխումների շարունակում և զրույց:

«Երբեմն կարծում ես, որ արել ես ամեն բան և այդ ժամանակ ստիպված ես սպասել՝ նպատակիդ հասնելու համար: Անհրաժեշտ է ռազմավարական համբերություն, բարեփոխումների շարունակում և զրույց: Պարտադիր կգա պահը և աստղերը կդասավորվեն այնպես, ինչպես հարկն է: Այսօր այս հարցի շուրջ համաձայնություն չկա, սակայն սա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկություն չունեն համագործակցել ռազմական ոլորտում»,- հայտարարել է Էստոնիայի նախագահը:

Թողնել մեկնաբանություն