Էստոնիայի հետ չեն խաղալու Օքրիաշվիլին և Քվիլիթաիան
Էստոնիայի հետ չեն խաղալու Օքրիաշվիլին և Քվիլիթաիան

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր «Դինամո Արենայում» կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի վեցերրորդ տուրի հանդիպումը: Էստոնիայի դեմ հանդիպման նախապատրաստական փուլում մի քանի խաղացողների մոտ նկատվել են միկրո վնասվածքներ: Նրանք գտնվում էին բժշկական խմբի հսկողության տակ: Հաշվի առնելով ներկայիս առողջական վիճակը, այսօրվա հանդիպումը բաց են թողնելու ևս երկու ֆուտբոլիստներ: Էստոնիայի դեմ խաղի հայտացուցակում չեն լինի Թորնիկե Օքրիաշվիլին և Գիորգի Քվիլիթաիան:

Վրաստանի հավաքականի կազմը Էստոնիայի դեմ խաղում.

Դարպասապահներ ՝ Գիորգի Լորիա («Անորթոսիս» Կիպրոս), Գիորգի Մակարիձե («Ալմերիա», Իսպանիա), Լազարե Կուպատաձե («Սաբուրթալո», Թբիլիսի, Վրաստան):

Պաշտպաններ՝ Գուրամ Կաշիա («Սան Խոսե Էրթքվեյքս», ԱՄՆ), Օթար Կակաբաձե («Տեներիֆե», Իսպանիա), Դավիթ Խոճոլավա («Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա), Գիա Գրիգալավա («Արսենալ», Տուլա, Ռուսաստան), Սոլոմոն  Կվերկվելիա («Ռոտոր», Վոլգոգրադ, Ռուսաստան) Մամուկա Կոբախիձե («Դինամո», Բաթումի, Վրաստան), Գիորգի Նավալովսկի («Դինամո», Բաթումի, Վրաստան), Ջիմի Տաբիձե («Ուֆա», Ռուսաստան), Լաշա Դվալի («Ֆերենցվարոշ», Բուդապեշտ, Հունգարիա):

Կիսապաշտպաններ՝ Ջաբա Կանկավա («Տոտոբոլ», Կոստանայ, Ղազախստան), Նիկա Կվեկվեսկիրի («Տոտոբոլ», Կոստանայ, Ղազախստան), Գիորգի Աբուրջանիա («Օվիեդո», Իսպանիա), Մուրթազ Դաուշվիլի («Անորթոսիս», Ֆամագուստա, Կիպրոս), Սաբա Լոբժանիձե (Անկարագյուրջու, Թուրքիա), Զուրիկո Դավիթաշվիլի («Ռոտոր», Վոլգոգրադ,  Ռուսաստան), Վակո Գվիլիա («Լեգիա», Վարշավա, Լեհաստան), Ջաբա Ջիղաուրի («Դինամո», Բաթումի, Վրաստան), Գիորգի Պապունաշվիլի («Սարագոսա», Իսպանիա)

Հարձակվողներ՝ Վակո Ղազաիշվիլի («Սան Խոսե Էրթքվեյքս», ԱՄՆ), Էլգուջա Լոբժանիձե («Կայսար», Ղազախստան), Նիկա Կաճարավա («Լեխ», Պոզնան, Լեհաստան), Բեքա Միքելթաձե («Ռոտոր», Վոլգոգրադ, Ռուսաստան):

Վրաստանի և Էստոնիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը կայանալու է նոյեմբերի 18-ին, ժամը 21:00-ին, «Դինամո Արենայում»: Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը:

Թողնել մեկնաբանություն