Էստոնիայի և Ռուսաստանի նախագահները Կրեմլում հանդիպմանը զրուցել են նաև Վրաստանի մասին
Էստոնիայի և Ռուսաստանի նախագահները Կրեմլում հանդիպմանը զրուցել են նաև Վրաստանի մասին

Էստոնիայի և Ռուսաստանի նախագահները Կրեմլում հանդիպմանը զրուցել են նաև Վրաստանի մասին,- այս մասին հայտարարել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը՝ ռուսական «Կոմերսանտին» հարցազրույց տալիս:

«Իհարկե, Էստոնիան Եվրամիության անդամ է և լիովին աջակցում է պատժամիջոցների եվրոպական մեխանիզմին և Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Էստոնիայի նախագահը:

Լրագրողի հարցին, ինչ են քննարկել Վրաստանի ուղղությամբ, որտեղ «կոնֆլիկտը, ինչպես երևում է, վաղուց է, սառել է», Էստոնիայի նախագահը հայտարարել է. «Հենց դա ենք քննարկել, Վրաստանում այժմ նոր նախագահ է և քննարկել ենք, ինչ է հնարավոր անել: Ուկրաինայում ընտրություններ են, միևնույն ժամանակ, կան միլիոնավոր բռնի տեղահանված անձինք և այս մասին անհրաժեշտ է խոսել, նույնիսկ այն դեպքում, եթե ունենք տարբեր հայացքներ, թե ինչպես հասանք դրան: Չէի սպասում, որ այս հարցի առնչությամբ կգայինք ընդհանուր հայտարարի, չնայած հարգանքի, մնացի նույն մտքի, ինչպես նաև իմ զրուցակիցը»,- հայտարարել է Էստոնիայի նախագահը: