Էրգնեթիում, տեխնիկական բնույթի հանդիպմանը կողմերը քննարկելու են Չորչանա գյուղում ստեղծված իրավիճակը
Էրգնեթիում, տեխնիկական բնույթի հանդիպմանը կողմերը քննարկելու են Չորչանա գյուղում ստեղծված իրավիճակը

Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի խմբի տապալված հանդիպումից հետո Էրգնեթիում անցկացվելու է երրորդ տեխնիկական բնույթի հանդիպումը, որն իրականացվելու է Եվրամիության և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ:

Ցխինվալիի դե-ֆակտո, Ռուսաստանի օկուպացնող ռեժիմների և Վրաստանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հանդիպմանը քննարկման գլխավոր թեման է լինելու Չորչանա գյուղում զարգացած իրադարձությունները: Հավանաբար, այսօրվա հանդիպմանը դե-ֆակտո ռեժիմը հնչեցնելու է նախաձեռնություն՝ օկուպացված Ծնելիսի գյուղի և Չորչանայի միջև ընկած տարածքն անվտանգության գոտի հայտարարելու մասին: Այս նախաձեռնությունը հնչեցրել է օկուպացված Ցխինվալիի ներկայացուցիչ Մուրատ Ջիոևը՝ լրատվամիջոցների միջոցով:

Ինչպես նախորդ հանդիպմանը, այս անգամ ևս Վրաստանի կենտրոնական իշխանությունը չի քննարկելու Չորչանա գյուղի մոտ ոստիկանության անցակետն ապամոնտաժելու հարցը: