Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի խմբի հանդիպմանը ներկա է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի խմբի հանդիպմանը ներկա է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Էրգնեթիում ընթանում է միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի 100-րդ հանդիպումը, որին մասնակցում է Վրաստանում այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը:

Հանդիպմանը կողմերը կքննարկեն օկուպացիոն գծի երկայնքով զարգացած իրադարձությունները: Հիմնական խնդիրը լինելու է դե-ֆակտո ռեժիմի կողմից անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացիների ազատ արձակումը:

Միևնույն ժամանակ, Վրաստանի կենտրոնական իշխանությունը կրկին կբարձրացնի Զազա Գախելաձեի անվերապահ ազատման հարցը, որին օկուպացված Ցխինվալիի «դատարանը» նրան ապօրինի դատապարտել է 12 տարի վեց ամիս ազատազրկման:

Զազա Գախելաձեի ընտանիքի անդամները գտնվում են Էրգնեթիում: Հանդիպումից առաջ նրանց հետ զրուցեց ՊԱԾ-ի վերլուծական վարչության փոխտնօրեն Իրակլի Անթաձեն: Ընտանիքը նախատեսում է բողոքի ցույցեր անցկացնել և իշխանությանը հորդորում ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել:

Զազա Գախելաձեն, Գենադի Բեստաևը և Լաշա Խեթերելին գտնվում են դե-ֆատո ռեժիմի ապօրինի կալանքի տակ:

Հիշեցնենք, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը երեկ սոցցանցում գրել էր Վրաստան կատարած այցի մասին, որ անհամբեր սպասում է պաշտոնատար անձանց, խորհրդարանականների ու քաղաքացիական հասարակության հետ հանդիպմանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ ցանկանում է տեսնել հակամարտության հետևանքով տուժած մարդկանց վիճակը: