Էրգնեթիում ընթանում է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի խմբի հանդիպումը
Էրգնեթիում ընթանում է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի խմբի հանդիպումը

Էրգնեթիում ընթանում է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի խմբի հանդիպումը:

Այսօրվա հանդիպմանը 11 քննարկվելիք թեմաների թվում է Արչիլ Տատունաշվիլու սպանության գործը, ինչպես նաև օկուպացված Ախալգորիում Դավիթ Բաշարաուլիի անորոշ հանգամանքներում մահվան գործը:

Խոսքը վերրաբերելու է Վրաստանի քաղաքացիների անօրեն ձերբակալության փաստերին և տեղաշարժի սահմանափակման առնչությամբ առկա խնդիրներին:

Ինչպես հայտարարել է Պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իրակլի Անթիձեն հանդիպման մեկնարկից առաջ, վերջին մեկ ամսվա ընթացքում օկուպացման գոտու մոտ անօրեն ձերբակալվել է Վրաստանի 11 քաղաքացի և մինչ այժմ օկուպացված Ցխինվալիի մեկուսարանում մնում է երկու քաղաքացի: