Էրեկլե Կուխիանիձեին հեռացրել են սակրեբուլոյի մեծամասնությունից
Էրեկլե Կուխիանիձեին հեռացրել են սակրեբուլոյի մեծամասնությունից

Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ «Վրացական երազանքից» Էրեկլե Կուխիանիձեն լքել է մեծամասնության կազմը:

Այս մասին Թբիլիսիի քաղաքային խորհրդում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, մեծամասնության անդամ Բեքա Դավիթուլիանին:

«Մենք որոշեցինք, որ Էրեկլե Կուխիանիձեն պետք է հեռանա մեծամասնության կազմից: Համապատասխանաբար, մենք պետք է միջնորդություն ներկայացնենք մոտակա նիստին, որ նրան հեռացնեն»,- ասել է Բեքա Դավիթուլիանին:

Այս որոշումը կապված է բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի կապակցությամբ արտահայտած դիրքորոշման հետ:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Էրեկլե Կուխիանիձեն սոցցանցում հայտարարություն էր տարածել ՝ մեղադրելով Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքին սադրանքների մեջ: