Էրդողանը Իսրաելը անվանել է ֆաշիստական երկիր
Էրդողանը Իսրաելը անվանել է ֆաշիստական երկիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Իսրաելը անվանել է ֆաշիստական երկիր: Նրա խոսքերով, Իսրաելի խորհրդարանի, Քսենեթի կողմից մի քանի օր առաջ ընդունած օրենքը ՝ «Հրեական պետության մասին», արտահայտում է սիոնիզմի ֆաշիստական միտքը:

«Այժմ առանց կասկածի է, որ Իսրաելը ֆաշիստական և ռասիստական երկիր է: Իսրաելը Գազի հատվածում խաղաղ քաղաքացիների դեմ կիրառում է ծանր զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և տանկեր: Այսպես վարվում են միայն ֆաշիստական երկրները»,-հայտարարել է Էրդողանը:

Նրա այս հայտարարությանը նախորդում էր Իսրաելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրառումը «Թվիթերի» էջում: Նեթայնյահուն Էրդողանին մեղադրել է քրդերի էթնիկ բնաջնջման մեջ:

Իսրաելի Քսենեթը հուլիսի 18-ին ընդունել է «Հրեական պետության մասին» օրենքը: Օրենքի համաձայն, Իսրաելի տարածքը համարվում է հրեաների պատմական հողը, իսկ մայրաքաղաքը հայտարարվել է Երուսաղեմը:

«Իսրաելի հողը հրեաների պատմական հայրենիքն է, որտեղ հիմնվել է Իսրաելի պետությունը»,-այս բառերով է սկսվում օրենքը, որը ընդունել են  երեկ ուշ գիշերին, 8 ժամյա քննարկումից հետո: Օրենքին աջակցել է 62 պատգամավոր, 55-ը դեմ են եղել:

Դեմ քվեարկողների միջև 20 արաբ պատգամավոր էր, որոնք օրենքը գնահատել են որպես ժողովրդավարության ավարտ: Քվեարկության ժամանակ նրանք ի նշան բողոքի լքել են դահլիճը: