Էնթոնի Փաուչը հայտարարում է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստումը հնարավոր է սկսվի մի քանի օրում
Էնթոնի Փաուչը հայտարարում է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստումը հնարավոր է սկսվի մի քանի օրում

ԱՄՆ-ի ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, բժիշկ Էնթոնի Փաուչը հայտարարում է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստումը կարող է սկսվել մի քանի օրից: Այս մասին նա հայտարարել է «Բի Բի Սիին» տված հարցազրույցում:

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանի խոսքով, երկրում զանգվածային պատվաստումները կարող են սկսվել դեկտեմբերի երրորդ կամ չորրորդ շաբաթում:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վարչությունը հաստատել էր, որ «Փայզեր» և «Բիոնտեք» ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութը հաջողությամբ համապատասխանում է չափանիշներին:

«Բի Բի Սիին» տված հարցազրույցում Էնթոնի Փաուչն ասել է, որ գործակալությունը, ամենայն հավանականությամբ, մի քանի օրից պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվություն կտա:

«Երբ դա տեղի ունենա, շատ շուտով մենք պատրաստ կլինենք սկսել պատվաստանյութը մատակարարել գերակա խմբերին»,- ասել է Փաուչը:

Հիշեցնենք, որ «Փայզեր» և «Բիոնտեք» ընկերությունների կողմից արտադրված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը դեկտեմբերի 8-ին սկսվել է Մեծ Բրիտանիայում: