Էնթոնի Ֆաուչը հայտարարել է, որ բնակչության մեծ մասի համար «կովիդ 19»-ի պատվաստուկը ձեռնհաս կլինի միայն 2021 թվականին
Էնթոնի Ֆաուչը հայտարարել է, որ բնակչության մեծ մասի համար «կովիդ 19»-ի պատվաստուկը ձեռնհաս կլինի միայն 2021 թվականին

ԱՄՆ-ի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար, ԱՄՆ-ի գլխավոր համավարակաբան Էնթոնի Ֆաուչի հայտարարությամբ, «կովիդ 19»-ի պատվաստանյութը հասանելի կլինի 2020 թվականի վերջին, բայց միևնույն ժամանակ պարզաբանել է, որ ի սկզբանե պատվաստանյութը հասանելի կլինի միայն բարձր ռիսկային խմբերի և բուժանձնակազմի ներկայացուցիչների համար:

«Բի Բի Սիի» հետ զրույցում Ֆաուչը նշել է, որ պատվաստանյութի լայնածավալ հասանելիությունը հնարավոր կլինի միայն 2021 թվականին:

Ֆաուչը հայտարարել է նաև, որ կարևոր է, քաղաքական և հասարակական գործիչները ուշադրություն դարձնեն գիտնականների խորհուրդներին:

«Մենք կարող ենք դրական կամ բացասական ազդեցություն ունենալ վարքի վրա: Ցավալի կլինի, եթե ունենանք անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ, սակայն բնակչության մեծ մասը հրաժարվի պատվաստվելուց, քանի որ չի վստահում կառավարությանը»,- ասել է Ֆաուչը:

ԱՄՆ-ի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավարը նշել է նաև, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունն այն մասին, որ «կովիդ 19»-ը շուտով կվերանա, չի համապատասխանում իրականությանը: