Էնթոնի Բլինկենն ասում է, որ ՆԱՏՕ-ն Բուխարեստի գագաթնաժողովում հստակ հասկացրեց, որ դաշինքի դռները բաց են Վրաստանի և Ուկրաինայի համար
Էնթոնի Բլինկենն ասում է, որ ՆԱՏՕ-ն Բուխարեստի գագաթնաժողովում հստակ հասկացրեց, որ դաշինքի դռները բաց են Վրաստանի և Ուկրաինայի համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ վերջին տարիներին եվրատլանտյան տարածաշրջանում ագրեսիվ գործողություններ են իրականացրել միայն Ռուսաստանը՝ նախ Վրաստանի, ապա՝ Ուկրաինայի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը «Euronews»-ին տված հարցազրույցում։

Ըստ Էնթոնի Բլինկենի, մի քանի տարի առաջ Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն հասկացրեց, որ Դաշինքի դուռը բաց է, այդ թվում՝ Վրաստանի, Ուկրաինայի և անդամակցությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, երբ նրանք կատարեն անդամակցության պահանջները։

Բլինկենի խոսքով՝ ՆԱՏՕ-ի կանոնադրությունը և Վաշինգտոնի համաձայնագիրը հստակ նշում են, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է այն երկրների համար, որոնք ձգտում են անդամակցել Դաշինքին և համապատասխանում են բոլոր չափանիշներին։

Պետքարտուղարը, սակայն, ասել է, որ այս ամենը Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում եւ ընդգծել, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական ու թափանցիկ դաշինք է։

«ՆԱՏՕ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, և վերջին տարիներին ագրեսիվ գործողություններ եվրատլանտյան տարածաշրջանում իրականացվել են միայն Ռուսաստանի կողմից՝ նախ Վրաստանի, ապա՝ Ուկրաինայի դեմ»,- ասել է Բլինկենը։

Թողնել մեկնաբանություն