Էնթոնի Բլինկենը և Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները
Էնթոնի Բլինկենը և Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար, Էնթոնի Բլինկենը հեռախոսով զրուցել է իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է պետքարտուղարության  կայքում:

Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարևորությունը:

Բլինկենը և Չավուշօղլուն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, որպեսզի Սիրիայի հակամարտությունը լուծվի քաղաքական ճանապարհով: Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել Հյուսիսային Իրաքում թուրք պատանդների մահվան կապակցությամբ և կատարվածի մեջ մեղադրել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ահաբեկիչներին:

Պետքարտուղարը կոչ է արել Թուրքիային չպահել ռուսական «С-400»-ները: