Էլիզաբեթ Ռուդ. Կոչ ենք անում Ռուսաստանին, վերսկսել չվերթները, քանի որ Վրաստանում ողջունում են զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից և նրանք այստեղ անվտանգ են
Էլիզաբեթ Ռուդ. Կոչ ենք անում Ռուսաստանին, վերսկսել չվերթները, քանի որ Վրաստանում ողջունում են զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից և նրանք այստեղ անվտանգ են

ԱՄՆ-ը վրդովմունքով էր հետևում այն անհամաչափ միջոցներին, որոնք Ռուսաստանի կառավարությունը և Դումայի անդամները քննարկում էին Վրաստանում վերջին ժամանակ զարգացած իրադարձություններին ի պատասխան,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը:

Սակայն նրա խոսքով, այժմ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Վրաստանի առաջնորդները հայտնել են հարաբերությունները կայունացնելու պատրաստակամություն:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին, վերսկսել չվերթները Վրաստանից և Վրաստանում, քանի որ այստեղ ողջունում են զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից և նրանք անվտանգ են:

Մենք կայուն աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը և գիտենք, որ Հարավային Օսեթիան և Աբխազիան Վրաստանի անբաժան մասն են՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարը: