Էլիոթ Էնգել. Վրաց ժողովուրդը Վլադիմիր Պուտինի ագրեսիայի դեմ առաջնագծում է մնում այն ժամանակ, երբ Ռուսաստանը մինչ օրս շարունակում է Վրաստանի տարածքի բռնազավթումը
Էլիոթ Էնգել. Վրաց ժողովուրդը Վլադիմիր Պուտինի ագրեսիայի դեմ առաջնագծում է մնում այն ժամանակ, երբ Ռուսաստանը մինչ օրս շարունակում է Վրաստանի տարածքի բռնազավթումը

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը այսօր ի աջակցություն Ազգային – ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակել է հայտարարություն:

«Խորհրդային միության փլուզումից հետո Վրաստանն ունեցել է հրաշալի առաջընթաց ժողովրդավարության զարգացման և օրենքի գերագույնության առումով – արժեքներ, որոնք Ամերիկայի հետ գործընկերության միջուկն է: Վրաց ժողովուրդը Վլադիմիր Պուտինի ագրեսիայի դեմ առաջնագծում է մնում այն ժամանակ, երբ Ռուսաստանը մինչ օրս շարունակում է Վրաստանի տարածքի բռնազավթումը:

Ես աջակցել եմ կոնգրեսի ներդրմանը՝ Վրաստանի ժողովրդավարության և քաղաքացիական հանրության մեջ տարբեր, այդ թվում՝ NDI-ի և IRI-ի միջոցով: Այս կազմակերպությունները մի շարք գործընկերների հետ միասին աշխատում են ժողովրդավարական ինստիտուտների աջակցության համար համաշխարհային մասշտաբով: Վրաստանում նրանք սերտ աշխատում են քաղաքական լայն շրջանակի, այդ թվում՝ կառավարող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության կուսակցությունների հետ:

ԱՄՆ-ի կոնգրեսը Վրաստանի ժողովրդի կողքին է և ես կրկին կանեմ ամեն բան, Վրաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հանրության աջակցության համար»,- նշված է Էլիոթ Էնգելի հայտարարության մեջ: