Էլենե Խոշտարիան և Խաթունա Գոգորիշվիլին, չնայած անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, մուտք են գործել ԿԸՀ-ի շենք և հանդիպում են պահանջում Թամար Ժվանիայի հետ
Էլենե Խոշտարիան և Խաթունա Գոգորիշվիլին, չնայած անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, մուտք են գործել ԿԸՀ-ի շենք և հանդիպում են պահանջում Թամար Ժվանիայի հետ

«Եվրոպական Վրաստանի» անդամներ Էլենե Խոշտարիան և Խաթունա Գոգորիշվիլին, չնայած անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, մուտք են գործել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք:

Գոգորիշվիլու և Խոշտարիայի հայտարարությամբ, այսօր, ժամը 13:00-ին ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի հետ նախատեսված էր հանդիպում, սակայն ԿԸՀ-ի մամլո ծառայությունում հայտարարում են, որ Թամար Ժվանիան այսօր «Եվրոպական Վրաստանի» անդամների հետ հանդիպում չի ունեցել նշանակված:

ԿԸՀ-ի անվտանգության ծառայության աշխատակիցը Էլենե Խոշտարիային և Խաթունա Գոգորիշվիլուն պարզաբանել է, որ առանց համապատասխան անցաթղթի արգելված է շենք մուտք գործելը, սակայն նրանք ֆիզիկական դիմակայություն են ցույց տվել անվտանգության աշխատակիցներին և մուտք գործել շենք: