«Էլ Կլասիկոն» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին
«Էլ Կլասիկոն» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին

Իսպանական «Լա Լիգան» հրապարակել է յոթերրորդ տուրի հանդիպումների ժամկետները:

Սեզոնի առաջին «Էլ Կլասիկոն» «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև տեղի կունենա շաբաթ օրը, հոկտեմբերի 24-ին: Հանդիպումը «Կամպ Նոու» մարզադաշտում կսկսվի Թբիլիսիի ժամանակով 18:00-ին: Նման վաղ սկիզբը հաշվի է առնում ասիական լսարանի հետաքրքրությունը: Հանդիպումը անց է կացվելու դատարկ տրիբունաներով:

Իսպանիայի առաջնության հինգ տուրերից հետո «Ռեալը» 10 միավորով խաղարկության աղյուսակի առաջատարն է, «Բարսելոնան» յոթ միավորով հինգերրորդ տեղում է: Դրա հետ մեկտեղ, մադրիդցիները անց են կացրել չորս հանդիպում, իսկ կատալոնացիները ՝ երեք: