Էկոնոմիկայի նախարարը ողջունում է Վրաստան-Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնմանը
Էկոնոմիկայի նախարարը ողջունում է Վրաստան-Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնմանը

Մենք միայն կողջունենք, եթե Ռուսաստանի  պաշտոնյան շրջանակները կվերանայեն իրենց որոշումը և Վրաստանի և Ռուսաստանի միջև կվերականգնվի ուղիղ օդային տեղաշարժը,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:

Դրա հետ մեկտեղ նա պարզաբանել է, որ «Ռոսավիացիայի» կողմից  «Սիբիրյան ավիաուղիներին» (S-7) Մոսկվայից Քութայիսիի ուղղությամբ թռիչքների իրականացման թույլտվությունը չի նշանակում ավիափոխադրման վերականգնում:

«Դուք գիտեք իմ վերաբերմունքը այս հարցի հանդեպ: Մենք բազմիցս ասել ենք, որ մենք կողջունենք, եթե Ռուսաստանի  պաշտոնյան շրջանակները կվերանայեն իրենց որոշումը և Վրաստանի և Ռուսաստանի միջև կվերականգնվի ուղիղ օդային տեղաշարժը:

Այն ինչ դուք ասում եք տարածվել է ռուսական մամուլում, դա չի նշանակում չվերթների վերականգնում: Գոյություն ունի մի շարք ֆորմալ ընթացակարգեր, և մեր օդային վարչությունը չի ստացել որևէ տիպի հաղորդագրություն, որ չվերթները վերականգնվել են: Հետևաբար, ես չեմ կարող հաստատել, որ դա չվերթների վերսկսումն է, բայց կրկնում եմ, մենք կողջունենք, եթե այդ որոշումը կայացվի»,- ասել է  էկոնոմիկայի նախարարը:

«Ռոսավիացիան» «Սիբիրյան ավիաուղիներին» (S-7) թույլ է տվել Մոսկվայից թռիչքներ իրականացնել Քութաիսիի ուղղությամբ: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական կայքում: Հրամանը թվագրված է հոկտեմբերի 15-ով:

Թողնել մեկնաբանություն