Էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները սկսել են ստուգել առցանց առևտրային ընկերությունները
Էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները սկսել են ստուգել առցանց առևտրային ընկերությունները

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեխնիկական և շինարարական հսկողության գործակալությունը Առողջապահության նախարարության աշխատանքի տեսչության վարչությն հետ միասին սկսել են ստուգել այն ընկերությունները, որոնք զբաղված են կամ որոշել են սկսել առցանց առևտուր:

Ըստ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, առաջիկա շաբաթվա ընթացքում ստուգվելու է մոտ 260 օբյեկտ, որոնք արդեն դիմել են Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը՝ գործունեությունը առցանց երկարացնելու և ապրանքներ առաքելու իրավունք համար: Այդ թվում՝ գրքեր, խաղալիքներ, էլեկտրական տեխնիկա, հագուստ, կոշիկ, օծանելիք և սպառողական ապրանքների այլ ընկերություններ:

Նախարարությունը պարզաբանում է, որ ստուգման շրջանակներում ընկերությունները պարտավոր են կատարել Առողջապահության նախարարության կողմից տրված ուղեցույցով սահմանված առաջարկներն ու պահանջները:

Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի, առաջիկա օրերին ստուգվելու են տասնյակ ընկերություններ, որոնք զբաղվում են առցանց առևտրով կամ ցանկություն ունեն սկսել կամ վերսկսել առևտուրը առցանց: